ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանը`«Հաց բերող» Արթուրը ձերբակալվածի կարգավիճակով գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:
Վերջինս նշեց, թե ինքն էլ է գտնվում ՀՔԾ-ում, փորձում է պարզել մանրամասները: Այլ տեղեկություններ նա այս պահին չկարողացավ հայտնել:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին:
Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: