Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կլինի ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում:
«Ես ակտիվ կերպով մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին, որպես ՀՅԴ-ի ԳՄ անդամ, բնականաբար իմ պատրաստակամությունն եմ հայտնել և կայացրել եմ որոշում մասնակցել ընտրություններին, առաջադրվելու եմ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում»,-նշեց նա:
Վերջինս հայտնեց, որ իր ներուժն է ներդնելու, որպեսզի ՀՅԴ-ն կարողանա շարունակել սկսած ծրագրերը:
Անդրադառնալով ընտրություններին մասնակցելու ձևաչափին, Մինասյանը նշեց, որ այս պահի դրությամբ ՀՅԴ-ն չունի այլ որոշում միայնակ ընտրություններին մասնակցելուց բացի: