Սպասվում է թույլ ձյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-15-ը, 16-ի երեկոյան ժամերին և 17-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-17-ն էապես չի փոխվի, 18-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 14-15-ը, 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           18.70C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -22.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -1.60C




Լրահոս