15.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍ

Փետրվարի 15-ին ժամը 11 00  Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ  Նարեկ Գալստյանը:

Թեման՝   ՍԴՀԿ-ն  դուրս եկավ «Ծառուկյան» դաշինքից, պատճառներ, ՍԴՀԿ ապագա անելիքներ

***

Փետրվարի 15-ին ժամը 11.30-ին «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս: Մասնակցում են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

***

Փետրվարի 15-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի և տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանի ասուլիսը։

Թեման՝ «Աննախադեպ իրավիճակ և կտրուկ շրջադարձ Պոլսո պատրիարքարանում. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրատապ հայտարարությունը. Արամ Աթեշյանի մասնակցությունը և սպառնալիքները պատրիարքական ընտրությունների գործընթացում. Տիրող իրավիճակում հոգևորականների և համայնքի դիրքորոշումը ու հնարավոր հետագա զարգացումները»։

***

Փետրվարի 15-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանի ասուլիսը։

Թեման՝ «Ավտովարորդները պատրաստվում են բոյկոտել և իրենց անվստահությունը հատնել Երևանի քաղաքապետին. Ավտոճանապարհների ներկայիս վիճակը. վերջին տասնօրյակում արձանագրված տուգանքները. վթարները (փաստեր և թվեր ներկայացված ԱՊՊԱ-ի կողմից). պատճառները և դրանց վերացման հնարավոր քայլերը»։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

***

Փետրվարի 15-ին, ժամը 12:00-ին «Հայք» տեղեկատվական կենտրոնը (Թեքեյան հիմնադրամի փոքր դահլիճ) հրավիրում է ասուլիսի:

Թեման՝ ի՞նչ է կատարվում Օպերայի ազգային թատրոնում, տնօրենների մրցույթ, թե նշանակում:

Հյուրերն են՝ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, դիրիժոր Զավեն Վարդանյանը, բեմադրիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը:

Մեր հասցեն՝ Խանջյան 50
Հեռախոս՝ 093 357 111

***

Փետրվարի 15-ին, ժամը 13:00–ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հանդես կգան մամլո ասուլիսով. կհրապարակվի ՀՅԴ համամասնական ցուցակը եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցանկը։

***

Փետրվարի 15-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի բացումը։ Համերգային ծրագրում կհնչեն Հարո Ստեփանյանի, Արթուր Ահարոնյանի, Գրիգոր Հախինյանի, Մարտին Վարդազարյանի ստեղծագործությունները, այդ թվում կկայանան համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան մենակատարներ Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Կարինե Հովհաննիսյանը (քանոն)։ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

***

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի {հասցե՝ Մովսես Խորենացու փող., 15 շենք} VIP սրահում կայանալու է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս

Փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին,  «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի {հասցե՝ Մովսես Խորենացու փող., 15 շենք} VIP սրահում կայանալու է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս, որի ընթացքում հայաստանյան և օտարերկրյա փորձագետները կանդրադառնան Արցախյան պատերազմին, կներկայացնեն 1992թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ:
Միջոցառմանը մասնակցելու են 1991-92թթ Արցախում աշխատած ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ՝ Հայաստանից և արտերկրից:

***

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կհանդիպի ավագ դպրոցների տնօրենների հետ

Փետրվարի 15-ին,  ժամը 15:00-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում / հասցե՝ Աջափնյակ, Արզումանյան 8/  աշխատանքային հանդիպում կունենա Երևանի ավագ դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն  ավագ դպրոցների բարեփոխումների՝ մասնավորապես  2016-17 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի արդյունավետության հետ կապված հարցեր:

***

Տեղի կունենա ԿԸՀ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2017 թվականի փետրվարի 15-ին` ժամը 18.00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ




Լրահոս