Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ է արել թույլ չտալ «Երկաթյա գմբեթի» վաճառքն Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ է արել թույլ չտալ իսրայելական «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքն Ադրբեջանին:

ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նամակում ANCA-ն խնդրել է ԱՄՆ-ին պաշտոնապես հանդես գալ «Երկաթյա գմբեթի» վաճառքի դեմ այն հիմնավորմամբ, որ նման գործարքը չի բխում ԱՄՆ-ի շահերից:

Տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան՝ ANCA-ն պահանջել է նաև զեկույցներ՝ կապված Ադրբեջանին Երկաթյա գմբեթի» վաճառքի հետ:

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքում տվյալ համակարգը «առաջին հարվածի զենք» է հանդիսանում:




Լրահոս