Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի  կիսապաշտպան Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է դաշտ վերադառնալ: «Football Espana»-ն հայտնում է, որ նախորդ շաբաթ 27-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է լիարժեք մարզումները երեք ամիս բաց թողնելուց հետո:

Ամենայն հավանականությամբ, նա կհայտնվի Պրիմերայի 23-րդ տուրի` կատալոնական «Էսպանյոլ»-ի դեմ հանդիպման հայտացուցակում: Հավելենք, որ «Ռեալ» – «Էսպանյոլ» խաղը կկայանա փետրվարի 18-ին:




Լրահոս