Աշխարհն այդպես էլ չկարողացավ կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Մերկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրությանը «սառը պատերազմի» ավարտից հետո այդպես էլ չհաջողվեց կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում անվտանգության հարցով համաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հստակ միջազգային կանոնակարգ չունենք, նախկինի պես չկան կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ»,-ասել է Մերկելը:

Նա նաև նշել է, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրի:

«Վերջին 25 տարվա ընթացքում մենք չկարողացանք կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, սակայն Ռուսաստանը մեր հարևանն է, ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի լավ հարաբերություններ հաստատենք Ռուսաստանի հետ՝ չնայած տարբեր հարցերում ունեցած տարաձայնություններին»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը:




Լրահոս