Արդեն հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարը: Քիչ առաջ տեղի ունեցավ ԵԿՄ նախագահի ընտրությունը: Համագումարին ներկա գեներալ Սեյրան Սարոյանն առաջարկեց գեներալ Մանվել Գրիգորյանի թեկնածությունը: Բոլորը միաձայն կողմ քվերակեցին: Մանվել Գրիգորյանը կրկին ընտրվեց ԵԿՄ նախագահ:
Հավելենք, որ համագումարին մասնակցում ներկա էին Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր:
Մանրամասները` տեսանյութում