«Հայկական վերածնունդը» ընտրությունների է գնում ծրագրային, ռազմավարական մոտեցումներով. Մհեր Շահգելդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ որեւէ քաղաքական ուժի ղեկավարությունը կտրվում է ժողովրդից, տեղի է ունենում օլիգարխիզացիայի գործընթաց, որը տեսնում ենք որոշ ուժերի մոտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նա հույս հայտնեց, որ ընտրական գործընթացում քաղաքական ուժերը կհամագործակցեն ընտրախախտումների դեմ պայքարում:

Վերջինս նշեց, որ իրենց «Հայկական վերածնունդը» ընտրությունների է գնում ծրագրային, ռազմավարական մոտեցումներով:

«Մեր առավելությունները լիդերի առկայությունն է: Արթուր Բաղդասարյանն այն քաղաքական գործիչն է, որն ունի փորձ, մեծ հռետորական հմտություններ եւ մեծ գործ ունի արած այս երկրի համար: Երկրորդը կազմակերպչական աշխատանքն է, որը չի ընդհատվել, երրորդը նորարական մոտեցումներն են, որոնք ներկայացվելու են հասարակության դատին»,-հավելեց պատգամավորը:

 




Լրահոս