Եղվարդում գաղտնի հարցման արդյունքները սարսափեցրել են Արամ Հարությունյանին. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի տարածաշրջանում  նախկին նախարար  ու նախկին  մարզպետ  Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ), իր հավատարիմ մարդկանց միջոցով  հատուկ հարցումներով  փորձում է իր համար պարզել իրավիճակը՝ որքան ձայն կունենա ներկա պահին։
Հարցումները Ահարոն Ադիբեկյանի գիտահետազոտական-միտահետազոտական չափանիշներով չեն, այլ՝ պարզ ու հստակ հարցումներ։  Օրինակ, Եղվարդում՝ իր ծննդավայրում, Արամ Հարությունյանի  մարդիկ շրջել  են տնետուն, հարցումներ են արել  բոլորին և արդյունքում…. խայտառակություն։

«Ըստ Արամի մարդկանց տվյալների՝ Արամ Հարությունյանին պատրաստ է ընտրել յուրաքանչյուր 9-րդ եղվարդցին։ Բա են մնացած ո՞ւթը…»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս