01.03.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՎԱՔ-ԵՐԹ`

Մարտի 1-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում՝ 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օրը Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք-երթ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, դահլիճ  համար 2, ժամը 14 30 առաջին ատյանի դատարան Հայկազ Բաղմանյան, խլված բիզնեսը նախաքննության մարմնի գործողությունները, վերաքննիչ քրեական դատարանի նախագահող Ռ Մխիթարյանի լույսի ներքո: Դատաքննությունից հետո մամուլի ասուլիս և հայտարարություն դատարանի բակում՝ Թաթուլ Բաղդասարյան

հեռ. 093 211211

  • Մարտի 1-ին, ժամը 12.30-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն՝ Արշակունյաց պող., 24/1 շենք, Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ/ տեղի կունենա Թագուհի Մանսուրյանի գործով առաջին դատական նիստը:

2016 թվականի հուլիսի 8-ին, Երևանի Շենգավիթ համայքի շենքերից մեկում Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարվել էր մի ողջ ընտանիք, ունի նախապատմություն, կացնահարվել է մի ողջ ընտանիք: Հարձակման արդյունքում սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Վ․ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Թագուհի Մանսուրյանի գործում առկա են դատաիրավական համակարգի ակնհայտ սխալներ, որոնց արդյունքում տեղի է ունեցել այս դաժան հանցագործությունը։




Լրահոս