Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:
«Սաշան առողջ է և «ապրում է» նորմալ պայմաններում: Առանց հարևանների: Ամենակարևորն այն է, որ նրա ոգին չի լքել իրեն և ի տարբերություն այն օրվա, երբ նա ժամանել էր Բաքու, վերականգնվել է նրա լավատեսությունը: Դա հիանալի է, քանի որ միայն այդպես է հնարավոր վերապրել այդ ամբողջ անհեթեթությունը»,-նշել է նա:
Եկատերինան տեղեկացրել է, որ ներկայում գլխավոր դատախազությունը նրան արգելել է զանգեր կատարել, սակայն ԿԽՄԿ ներկայացուցիչները հայտնել են, որ, հավանաբար, շուտով այդ արգելքը կհանվի:
Լապշինի կինը հայտնել է նաև, որ հետաքննության ընթացքը գաղտնի է պահվում: