Ապրիլյան ընտրություններից հետո էլ Կարեն Կարապետյանը կլինի վարչապետի մեր թեկնածուն. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան ընտրություններից հետո էլ Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ նոր կառավարության և  նոր վարչապետի վարկանիշը և հասարակական ընկալումն այնքան բարձր են, անցկացվող սոցիալական նոր քաղաքականության նկատմամբ հանրության շրջանում հավատն այնքան ուժեղ է, որ ՀՀԿ-ում համոզված են՝ նրան նորից հաստատելու համար բոլոր հնարավորություններն առկա են:

«Նոյեմբերին կայացած համագումարի ժամանակ նախագահը հայտարարեց, որ եթե Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրություններում հաղթի, Կարեն Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն կլինի նաև ապրիլյան ընտրություններից հետո»,- նշեց  Արմեն Աշոտյանը:




Լրահոս