«Փաստ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 14–ին Ազգային ժողովի նախագահի խորհրդական նշանակված Արթուր Թովմասյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Թովմասյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի մեկ բնակարան և երկու հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ փետրվարի 14–ի դրությամբ, Գալուստ Սահակյանի խորհրդականն ունեցել է 32 միլիոն դրամ, 25 հազար ամերիկյան դոլար և 10 հազար եվրո դրամական միջոցներ:
Այս տարվա հունվարի 1–ից մինչև փետրվարի 14–ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մեկուկես ամսվա ընթացքում, Թովմասյանի եկամուտները կազմել են 387 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավայրի աշխատավարձից: Իսկ նախկին աշխատավայրն էլ կրկին եղել է Ազգային Ժողովը: Արթուր Թովմասյանը մինչ ԱԺ նախագահի խորհրդական նշանակվելը մի քանի տարի եղել է վերջինիս օգնականը:
Թովմասյանը ԱԺ նախագահի օգնականի պաշտոնում էր նշանակվել 2014 թ.:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: