ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են խոստանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները իշխանության գալու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Տավուշի մարզում: Նրանք այս պահին գտնվում են Նոյեմբերյանում:

Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ «Համախմբում» կուսակցության նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը:

Նա նշեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն իրոք կարող է երկրում իրավիճակ փոխել և մատնանշեց մի քանի խնդիրներ, որոնք, ըստ նրա, հուզում են ժողովրդին` խոստանալով լուծել իշխանության գալու դեպքում:

«Առաջին խնդիրն արդարության վերահաստատումն է, երկրորդ կարևոր խնդիրն անվտանգության ապահովումն է, եթե ոչ Օհանյանը, ապա ո՞վ կարող է առաջնորդ լինել, մենք կարող ենք լավ հիմքի վրա դնել անվտանգությունը: Մեր երրորդ խնդիրը ԼՂՀ-ի հարցն է»,-նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

 




Լրահոս