ՀՀԿ-ն ստուգում է ցուցակնե՞րը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրակայն այս թոհուբոհում, երբ ՀՀԿ վարկանիշային թեկնածուների ներկայացուցիչները պետական գերատեսչությունների աշխատակիցներից պահանջում էին ներկայացնել առնվազն 10 հոգանոց ցուցակներ, որտեղ ընդգրկված քաղաքացիները պետք է ընտրեն ՀՀԿ-ին, հիմա եկել է ստուգումների փուլը:

ՀՀԿ-ի օգտին քվեարկելու հավաստիությունը ստուգելու համար ՀՀԿ ենթաշտաբերից զանգահարել են ցուցակում ընդգրկված անձանց, եւ արդյունքում շատ տխուր պատկեր է բացահայտվել:

«Հարցման» ենթարկված քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն ուղղակի ասել է, որ ՀՀԿ օգտին չի քվեարկելու, դեռ ավելին՝ ոմանք ՀՀԿ հասցեին ամենավերջին խոսքերն են հնչեցրել: Արդյունքում, այդ ցուցակների «պատասխանատուները» հայտնվել են անհարմար վիճակում եւ կշտամբանքների արժանացել:




Լրահոս