ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում» վարչական մեթոդներով: Օրինակ՝ այսօր ՀՀԿ-ականները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, պատրաստվում են նախընտրական հանդիպում անցկացնել Արարատի մարզում: Եւ ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպումը մարդաշատ դարձնելու համար Արարատի մարզի մի շարք դպրոցների ուսուցիչների հրահանգվել է ամեն գնով ներկա գտնվել ՀՀԿ-ի քարոզչությանը, ավելին՝ ուսուցչական անձնակազմից ստորագրություններ են հավաքել եւ սպառնացել, որ հանդիպումից առաջ բոլորին մեկ առ մեկ ներկա-բացակա են անելու, իսկ չներկայանալու դեպքում կպահեն մեկ օրվա աշխատավարձը:

Չնայած այն փաստին, որ ոչ մի ուսուցչի այդ հրահանգը դուր չի եկել, բայց վերջիններս ստիպված են ներկայանալ, որպեսզի առանց այդ էլ չնչին աշխատավարձից պահումներ չանեն: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀԿ-ի Արարատի մարզի շտաբի պետ Ալիկ Սարգսյանին, որն ասաց. «Առաջին անգամ եմ նման բան լսում, չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, ես այդ հարցերով չեմ զբաղվում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս