ՖՈՏՈ. Միջոցներ, որոնք թեթևացնում են կյանքը. ինչ կստացվի, եթե փորձարկվեն հայտնի խոհարարական հնարքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջոցներ, որոնք թեթևացնում են մեր կյանքը:

Ինչ կստացվի, եթե իրականում փորձարկվեն այդ հայտնի միջոցները, օրինակ, խոհարարական հնարքները, որոնք տարածված են համացանցում:

№ 1. Չերրի լոլիկը կտրելու համար այն դրեք երկու ափսեների արանքում

Այդպես լոլիկները կտրելը անհարմար է, ստիպված կլինեք ձեռքով կտրել:

№ 2. Որպեսզի կաթը չկտրվի, անհրաժեշտ է կաթսայի վրա փայտից գդալ դնել

Այս միջոցը ևս չի աշխատում:

№ 3.  Միկրոալիքային վառարանում կարելի է արագ և համեղ կեքս պատրաստել

Միջոցն աշխատում է, սակայն ոչ բոլորին է դրա համը դուրս գալիս:

№ 4. Ձուն եփելուց հետո հեշտ կմաքրվի, եթե այն նախապես թողնեք սառը ջրի մեջ 

Հին միջոց, որն օգտագործում էին մեր տատիկներն ու մայրիկները: Աշխատող միջոց է:

№ 5. Գինին արագ սառեցնելու համար կօգնի խաղողը

Անսովոր է, սակայն աշխատում է:

№ 6. Սոխի «արցունքներից» ազատվելու համար կօգնի աղը

Ավելի քիչ արցունք կլինի, սակայն, այնուամենայնիվ, կլինի:

№ 7. Եթե պաղպաղակը դնեք տոպրակի մեջ, այն կփափկի

Միջոց, որը ևս աշխատում է:

№ 8. Առանց կորիզի ավոկադոն սառնարանում դնելուց հետո թարմ կմնա

2 օր անց այն թարմ տեսք չի ունենա:

№ 9. Սխտորը արագ մաքրելու համար թափահարեք տարրայի մեջ

Աշխատում է, եթե ցանկանում եք մեծ քանակությամբ մաքրել:

№ 10. Սառեցված ձիթապտղի յուղն ու կանաչին կարելի է օգտագործել տաք ուտեստներին ավելացնելու համար 

Աշխատում է, եթե որակյալ յուղ եք օգտագործում:

№ 11. Կիտրոնի հյութը կարող է կանխել խնձորի մգեցումը 

Աշխատում է:

№ 12. Բանանը երկար է թարմ մնում, եթե այն փաթաթեք պլաստիկ ժապավենով

Այս միջոցը չի աշխատում: 3 օր անց միևնույն էֆեկտը կլինի:

№ 13. Եթե կանաչին դնեք ջրի մեջ և փաթաթեք տոպրակով, ապա այն մի քանի օր թարմ կմնա

Աշխատում է:  Այն 100 %-ով պահում է թարմությունը:




Լրահոս