Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է, և ոչ մի միջազգային կազմակերպություն և երկիր չի կարող միջամտել դրան: Այս մասին այսօր զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպումը կազմակերպված էր՝ կապված ԼՂ-ում հակամարտության սրման տարելիցի հետ:
«2016թ. ապրիլյան բախումների ընթացքում Հայաստանը դիմեց միջազգային կազմակերպություններին և առանձին երկրներին բախումներն անհապաղ դադարեցնելու համար: Հետո հայերը մեղադրեցին մի շարք երկրների այն բանում, որ օգնություն չեն տրամադրում այն դեպքում, որ Լեռնային Ղարաբաղը միայն մեր ներքին խնդիրն ու մեր ներքին գործն է»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ «միջազգային ոչ մի կազմակերպություն և ոչ մի երկիր չի կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»: