ԱԺ նախագահի, փոխնախագահի հարց թիվ մեկ թեմա. ովքեր են թեկնածուները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում թիվ 1 թեման ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցն է։ Սերժ Սարգսյանը դեռ որեւէ բան չի ասել, ՀՀԿ-ականներն ասում են՝ ժամանակ կա։ Քննարկվող թեկնածուներից մեկը ՀՀԿ-ին 44 հազար 255 ձայն բերած «Տաշիրի» սեփականատեր Կարեն Կարապետյանն է։ Այս դեպքում կունենանք «ԿԿ»-ների կառավարություն՝ վարչապետ եւ ԱԺ նախագահ։ Սակայն հնարավոր է Կարապետյանը չցանկանա դառնել ԱԺ նախագահ, նկրտումներ ունի  ընտրություններում քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, բայց հավանական է՝ նա զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը։

ԱԺ փոխնախագահներից մեկը կին պետք է լինի, ՀՀԿ-ում այս հարցում եւս չեն կողմնորոշվել, խոսվում է, որ հնարավոր է պոստը տան կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ կին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը շատ անփորձ է։ Երրորդ փոխնախագահը կլինի ընդդիմությունից, ըստ ամենայնի՝ Իշխան Զաքարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս