«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ տեղեկություններ է հաղորդել: Բանն այն է, որ Գյումրիի սելեկցիոն կայանից հնարավոր է սերմացուն ձեռք բերել 170-180 դրամով, մինչդեռ, սերմացուն ներկրվում է ՌԴ-ից՝ կրկնակի թանկ գնով՝ 290-300 դրամով: Դեռ ավելին՝ պետությունն էլ սուբսիդավորում է ՌԴ-ից ներկրված սերմացուի գնի կեսը՝ այդ նպատակով ծախսելով միլիոնավոր դրամներ:
Համաձայնեք՝ անբարեխիղճ մոտեցում, քանի որ կարելի է օգտագործել Հայաստանի երկրորդ քաղաքում առկա սելեկցիոն կայանի հնարավորություններն ու լուրջ գումարներ տնտեսել: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը ԳՆ-ից տեղեկացավ՝ միայն այս տարվա գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 մլն դրամի չափով 1710 տոննա սերմ է ներմուծվել, որից մոտ 280 մլն դրամը սուբսիդավորվել է պետության կողմից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: