Գագիկ Բեգլարյանը հեռանում է Հայաստանից. բիզնեսը կծախի՞. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստի» ապրիլի 11-ի համարում տպագրել էր «Խորհրդավոր ընթրիք. «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են երկու Կարեն Կարապետյանները և Գագիկ Բեգլարյանը» վերնագրով նյութը, որում մասնավորապես ասվում էր, որ «Տաշիրի» Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ փորձել է վարչապետին համոզել, որ Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության նոր կազմում: Ամենայն հավանականությամբ վարչապետը մերժել է:

«Փաստի» տվյալներով` Գագիկ Բեգլարյանը որոշել է հեռանալ Հայաստանից և բնակություն հաստատել Մոսկվայում: Աղբյուրի հավաստմամբ, նա պատրաստվում է Ռուսաստանի մայրաքաղաքում բացել իր բիզնեսները: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երևանի իր բիզնեսը Բեգլարյանը կծախի, դժվար է ասել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս