Դավիթաշենում ծառ կտրելու մեջ մեղադրվողը կալանավորվել է. դատարանը մերժել է 3 միլիոն դրամ գրավի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել վարույթ իրականացնող մարմնի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում Ալեքսան Սամսոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Պաշտպանի խոսքով՝ այս պահին Ալեքսան Սամսոնյանը գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

«Ծառերին պատճառած վնասը կազմում է ընդամենը 286 հազար դրամ, բայց մենք 3 միլիոն դրամ գրավ առաջարկեցինք, դատարանը մերժեց: Դատարանը գտավ, որ ավելի լավ է` 4 անչափահաս երեխա ունեցող մարդուն կալանավորել, քան գրավը մուծել»:

Նշենք, որ Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը` խոշոր վնաս պատճառելով:




Լրահոս