ՖՈՏՈ. Համեղ և թեթև նախաճաշ, որը կարելի է պատրաստել աշխատավայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատավայրում թեթև նախաճաշի համար պարտադիր չէ վազել խանութ շոկոլադի կամ թխվածքաբլիթի հետևից, քանի որ համեղ ուտեստ կարելի է պատրաստել մի քանի րոպեի ընթացքում՝ դուրս չգալով գրասենյակից:

Մի քանի համեղ բաղադրատոմս.

Բանան շոկոլադով՝ քաղցրասերների համար

Բաղադրիչներ.

– 1-2 բանա

– մի քանի սալիկ շոկոլադ

– ընկույզ՝ ըստ ցանկության

Ինչպես պատրաստել.

1. Լվազեք բանանը, չորացրեք: Կիսեք բանանի կեսը:

2. Ընկույզն ու շոկոլադի սալիկները լցրեք բանանի մեջ:

3. Դրեք միկրոալիքային վառարանը 1,5-2 րոպե:

Կեքս բաժակի մեջ 45 վայրկյանում

Բաղադրիչներ.

– Կեքս բաժակում Dr. Oetker-ից

– 4 ճաշի գդալ կաթ

Ինչպես պատրաստել.

1. Մոտ 150 մլ ծավալով բաժակի մեջ լցրեք կաթ, ապա ավելացրեք մեկ տուփի պարունակությունն ու խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը:

2. Բաժակը դրեք միկրոալիքային վառարանի մեջ 45 վայրկյան:

3. Կեքսը բաժակից տեղափոխեք ափսեի մեջ:

«Մարգարիտա» 

Բաղադրիչներ.

– 1 լավաշ կամ տորտիլիա

– 1 լոլիկ, խորանարդներով

– մոցարելա պանիր, խորանարդներով

– 4 տերև ռեհան

Ինչպես պատրաստել.

1. Կրտատված լոլիկները, մոցարելան և ռեհանի տերևները դրեք լավաշի կամ տորտիլիայի մի կողմում և ծածկեք մյուս կողմով:

2. Ապա 2 րոպե դրեք միկրոալիքային վառարանը, որպեսզի պանիրը հալչի:

Կվինոա

Բաղադրիչներ.

– 1 բաժակ կվինոա

– 2 բաժակ ջուր

– աղ՝ ըստ ցանկության

Ինչպես պատրաստել.

1. Թրջեք կվինոան, լցրեք խորը ափսեի մեջ և ջուր ավելացրեք:

2. Ափսեն դրեք միկրոալիքային վառարանի մեջ և պատրաստեք 5 րոպե 100% հզորությամբ, ապա 8 րոպե ՝ 60% հզորությամբ:

Համեղ բոնուս՝ փրփուր կապուչինոյի համար

Բաղադրիչներ.

– 100 մլ կաթ

Ինչպես պատրաստել.

1. Կաթը լցրեք ապակե շշի մեջ, պինդ փակեք, այն պետք է կիսով չափ լցված լինի, որպեսզի տեղ լինի փրփուրի համար:

2. Պինդ փակեք և թափահարեք 30 վայրկյան մինչև կաթը չփրփրի:

3. Բացեք շիշն ու դրեք կաթը միկրոալիքային վառարանում 30 վայրկյան:

4. Փրփուրը ավելացրեք սուրճի մեջ:




Լրահոս