Ողբերգական դեպք Երևանում. 53-ամյա վարորդը հանկարծամահ է եղել և բախվել 3 ավտոմեքենաների. կան վիրավորներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ ապրիլի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 53-ամյա Սարգիս Չալիկյանը իր վարած Toyota մակնիշի 34 AT 325 համարանիշի ավտոմեքենայով Նար Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Հովակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 UO 578 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արտեմ Դանիելյանի վարած Opel մակնիշի 877 ՕZ 66 համարանիշի ավտոմեքենային։ Նշված ավտոմեքենան էլ, առաջ ընթանալով, բախվել է Նուբարաշեն 11-րդդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Մուրադյանին պատկանող Opel Zafira մակնիշի 34 FՍ 786 համարանիի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Ս. Չալիկյանը տեղում մահացել է, իսկ Ա. Դանիելյանի ուղևորուհիներ՝ Երևանի բնակիչներ, 19-ամյա Օֆելյա Բերբերյանը և 17-ամյա Զաբելա Բերբերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ս. Չալիկյանը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս