«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է: Պատճառը ծնունդների քանակի նվազումն է, ինչի արդյունքում ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգել են ծննդատան աշխատակիցները` հայտնելով, որ իրենք արդեն երկու ամիս է, ինչ ստանում են 27 հազար դրամ աշխատավարձ: Բուժհաստատության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, թե աշխատավարձերի նվազումը կապված է կուտակած պարտքերը մարելու անհրաժեշտութամբ, իսկ պարտքը մոտավոր հաշվարկներով մոտ 10-15 մլն դրամի է հասնում:
«Մարալիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Եթե ծննդատունը շարունակի վնասով աշխատել, ապա կփակվի: Թող աշխատողները մի քիչ սպասեն, տեսնենք՝ ինչ կլինի: Ծնունդների թիվը կտրուկ նվազել է, ինչից նվազել է նաեւ ֆինանսավորումը: Իրենց աշխատավարձերի նվազումը պարտքերի հետ հեչ կապ չունի»: Նկատենք, որ ոլորտի պատասխանատուն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն է, որը, փաստորեն, իր տեղում չէ, եւ ստեղծված իրավիճակը նաեւ նախարարի՝ ոլորտին չտիրապետելու հետեւանք է: Այլապես այս խնդրին կարելի էր շատ ավելի վաղ լուծում տալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: