Դավիթ Հարությունյանը նոր կառավարությունում չի լինի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստի» աղբյուրների տվյալներով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ չի ընդգրկվելու նոր կառավարության կազմում: Նա արդեն իր աշխատասենյակի իրերն է հավաքում:
Աղբյուրի հավաստմամբ` Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար կնշանակվի Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, ով կառավարություն էր եկել «Գազպրոմ Արմենիայից»: Ինչ մնում է Դավիթ Հարությունյանին, ապա նա չի կարող դառնալ ԱԺ պատգամավոր այն պարզ պատճառով, որ անունն ընդգրկված չէ ՀՀԿ համապետական ցուցակում:

Իշխանությունները դեռ չեն որոշել, թե նա այս անգամ որ պաշտոնում է «հանգրվանելու»: Վերջնականապես որոշվել է. Էդուարդ Շարմազանովը կդառնա ԱԺ նախագահ Երկար «կոնսուլտացիաներից» հետո ՀՀ նախագահն ու վարչապետը ընդհանուր հայտարարի են եկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նոր կադր նշանակելու հարցում:

Ինչպես արդեն նշել էինք, քննարկվում էին Ֆելիքս Ցոլակյանի, «Տաշիրի» Կարեն Կարապետյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Խորհրդակցությունների արդյունքում` երեք օր առաջ նախագահն ու վարչապետը որոշել են «կանաչ ճանապարհ» տալ ավելի երիտասարդ կադրին` Շարմազանովին: Նրա տեղակալների հարցը կքննարկվի հընթացս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս