Ինչպե՞ս են մասոններն ընտրում օթյակի անդամներին. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիական համասարանի ուսանողներից մեկը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով են մարդիկ դառնում ֆրանկոմասոն:

«Մեր կազմակերպության անդամները պետք է իմանան բոլոր ծեսերը, մասնակցեն մեր պատարագներին, դավանեն մեր որդեգրած արժեքները: Նաեւ ունենք հաղորդակցության որոշակի կոդեր, որոնք պետք է ընդունել, եւ անպայման իմանալ մեր պատմությունը, քանի որ հինավուրց կազմակերպություն ենք: Ամենակարեւորը՝ մեր գաղափարախոսության առանցքում մարդն է, դա եւս պետք է գիտակցել…

Այս բոլորից հետո այն մարդը, որ ցանկանում է մեր օթյակի անդամ դառնալ, հանդիպում է օթյակի նախագահին, զրուցում նրա հետ տարբեր թեմաներով: Օթյակի 3 անդամ շարունակում են հետաքրքրվել, թե ով է նա: Եվ երբ բոլոր «թեստերը» հաղթահարում է, քվեարկության արդյունքում ընտրվում է թեկնածուն»,-պարզաբանեց Քրիստոֆ Հաբբասը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս