Այսօր լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանից հետաքրքրվեցին օրեր առաջ ՀՀ սուպերմարկետներում հայտնված ադրբեջանական խնձորների ծագման մասին: Վերջինս նշեց, որ իրենք ՊԵԿ-ի հետ համատեղ այժմ ուսումնասիրություններ են կատարում և բոլոր հարցերի պատասխանները կարող են տալ միայն դրանց ավարտից հետո:
«Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե ՍԱՊԾ բազայում առկա չէ», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: