Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՅԴ-ի լծակներն օգտագործվել են ՀՀԿ-ի համար. Կիմ Բալայանը` Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երրորդ օրը ՍԴ-ում ընթացող Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննարկման ժամանակ դատարանի անդամները հարցեր ուղղեցին դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանին: Մասնավորապես, ՍԴ անդամ Կիմ Բալայանը հետաքրքրվեց. «Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները կախված են կա՛մ կրթության եւ գիտության նախարարից, կա՛մ տվյալ մարզի մարզպետից: Շիրակի մարզում ե՛ւ նախարարը, ե՛ւ մարզպետը դաշնակցական են: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՅԴ-ի լծակներն օգտագործվել են Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքելու նպատակներով»:

Լևոն Զուրաբյանն  էլ արձագանքեց, որ ՀՀԿ-ն կարող է իրեն թույլ տալ հաշվի չնստել ՀՅԴ-ի հետ, քանի որ վերջինս գործող իշխանություների ձեռքում գործիք է դարձել: Զուրաբյանը նաև ընդգծեց, թե չի ցանկանում վիրավորել Բալայանի զգացմունքները:




Լրահոս