Ապրիլի 28-ին, ժամը 13:20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:32-ին Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին` Միսակցիելի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես ArmLur.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, Lada Samara մակնիշի М724УО պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով 1980 թ. ծնված Զառա Մ.-ը (ՌԴ քաղաքացի) մահացել է, իսկ 1943 թ. ծնված Գագիկ Հ.-ը (ՌԴ քաղաքացի) հոսպիտալացվել է Մցխեթայի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: