Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը կրկին սկսվեց վարչապետի հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր տնտեսական գերակա ոլորտներում ձեռնարկությունների սուբսիդավորման պետական աջակցությանը։ Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է՝ պետությունը նպատակային և արդյունավետ աջակցություն ցուցաբերի գերակա ոլորտներում։
Վարչապետը հանձնարարեց մեկնարկել պետության կողմից կոմերցիոն վարկերի տոկոսի որոշակի սուբսիդավորման քաղաքականության իրականացումից: Նպատակն էլ տնտեսության արդյունավետության և մրցունակության զարգացումն է, նոր աշխատատեղերի և հավելյալ արժեքների ստեղծումը։
Տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ քննարկել նախատեսվող աջակցության սուբսիդավորման տրամադրման հստակ գործիքակազմ՝ ըստ գերակա ոլորտների։
Մանրամասները՝ տեսանյութում