Հարց քաղաքացիներից` ծնողական իրավունքից զրկված քաղաքացին ազատվո՞ւմ է երեխային պահելու պարտավորությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը զրկված է ծնողական իրավունքից, ապա դա ազատո՞ւմ է նրան իր երեխային պահելու պարտավորությունից:

Օնիկ Հովսեփյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնոււմ ենք, եր երեխան պահպանում է բնակելի տարածքի սեփականության կամ բնակելի տարածքի օգտագործման իրավունքը, ինչպես նաեւ ծնողների եւ բարեկամների հետ, հարազատության փաստով հիմնավորված, պահպանում է գույքային իրավունքները, այդ թվում ժառանգություն ստանալու իրավունքն անկախ հանգամանքից, որ նրա ծնողներից մեկը կամ երկուսն էլ զրկված են ծնողական իրավունքից:

Ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է, եթե ծնողը կամ ծնողները փոխել են վարքագիծը, ապրելակերպը, երեխայի դաստիարակության հանդեպ վերաբերմունքը, եւ եթե չի հակասում երեխայի շահերին: Ծնողական իրավունքների վերականգնման գործերը վերանայվում են հոգաբարձության եւ խնամակալության մարմինների մասնակցությամբ: Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն նրա համաձայնությամբ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ դա չեղյալ հայտարարված չէ:




Լրահոս