Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններում խախատումների դեպքերով հարուցված քրեական գործերը շարունակում են հետաքրքիր ընթացք ստանալ: Տեղեկացնենք, որ մայիսի 3-ի դրությամբ հարուցվել է 19 քրեական գործ:
Նկատենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության՝ խորհրդարանական ընտրությունների օրը քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով հարուցվել է 3 քրեական գործ, սակայն դեռ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քվեարկության գաղտնիությունը խախտելու համար:
Թե ով է նա, որ տեղամասում է քվեարկել, ում օգտին է քվեարկել, Հայաստանի Հանրապետության դատախազությունը գաղտնի է պահում։
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան