Կուսումնասիրվի ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրականացվեն ուսումնասիրություններ հանքարդյունաբերության ոլորտում տրամադրված լիցենզիաների շրջանակներում ընդերքօգտագործողների գործունեության, ինչպես նաև նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ճշգրտման նպատակով։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Երվանդ Հովհաննիսյանի փոխացմամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ուսումնասիրություններ կանցկացվեն ընդերքի շահագործման լիցենզիա ստացած բոլոր չաշխատող ընկերություններում.

-Դա հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմել յուրաքանչյուր ընդերքօգտագործողի գործունեության վերաբերյալ և համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։

Ընդերքի գործակալության պետի խոսքով, նախարարությունը պատրաստվում է մինչև հուլիսի 1-ը համապարփակ առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումների առնչությամբ։

Հիշեցնենք, որ հանքարդյունաբերության ոլորտում տրմադրված 463 լիցենզիաներից, ըստ ներկայացված հաշվետվությունների, 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։ Լիցենզիաներից 51-ի ժամկետը լրացել է։ Մետաղական 28 հանքերից շահագործվում է միայն 8-ը։

Հիշեցնենք`«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր պարզել, թե ընդերքի բնագավառի պատասխանատուներն ինչպիսի զարգացման ծրագրեր են ձեռնարկել, իրականացրել են արդյոք ապահանջվող ստուգումները, ինչ արդյունք են դրանք տվել, եւ դրանցից բխող ինչպիսի հանձնարարականներ են եղել: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների պաշտոնական կայքէջերն ուսումնասիրելով՝ «Ժողովուրդը» պարզեց, որ հրապարակված են օգտակար հանածոների արդյունահանման ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով թույլտվություն ստացած ընկերությունների ցանկերը՝ տրամադրման սկզբից մինչեւ ավարտ, իսկ ԲՆ կայքէջում տեղադրված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության եզրակացությունները։

Պարզվել էր, որ կան բազմաթիվ ապօրինի գրանցված ընկերություններ:




Լրահոս