Կառավարության նիստից հետո ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանն անդրադարձավ ՀՀ տարածքում պարապուրդում գտնվող գույքին:
«Կա պոտենցիալ գույք, որը կարող է նպաստել մեր տնտեսական աճին: Օրինակ, ունենք որևէ հողատարածք, որը գյուղատնտեսական նշանակության է, բայց պարապուրդի է մատնված, կամ որևէ տարածք կա, դրանից հնարավոր է եկամուտ ստանալ, ապա պետք է գործիքակազմ ստեղծել: Պետությունը բիզնեսի փոխարեն չի կարող որոշում կայացնել, բայց կարող է ստեղծել այնպիսի խաղի կանոններ, որպեսզի խթաններ ստեղծի և շահավետ լինի, որպեսզի այդ գույքն օգտագործվի»:
Մանրամասները` տեսանյութում