Մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց դուք տասնապատիկն եք ստանալու. Դավիթ Շահնազարյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության  ծառայության  նախկին ղեկավար,  Տարածաշրջանային  հետազոտությունների  հայկական կենտրոնի  վերլուծաբան  Դավիթ Շահնազարյանը  կարծում է, որ արցախաադրբեջանական  սահմանին հակառակորդի  հրահրած  վերջին  միջադեպի շուրջ  ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը  կապված է Ադրբեջանի ագրեսիվ  դիրքորոշման, բանակցություններում ոչ  կառուցողական  մասնակցության հետ։

«Մինսկի խումբն ուշացրեց արձագանքը։ Եթե առաջին օրը նման  հայտարարություն տարածեր, այլ իրավիճակ կլիներ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Դավիթ Շահնազարյանը։

«Այդ դեպքում իրավիճակն այսպիսին կլիներ։  Մինսկի խումբը կնշեր, որ Ադրբեջանը  նման գործողություն է կատարել, իսկ հաջորդ օրը  կլիներ արցախյան  կողմի պատասխանը։ Սա ճիշտ քաղաքականություն է, որը կիրառում է  Արցախի պաշտպանության բանակը։  Այսինքն՝ մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց  դուք տասնապատիկն եք ստանալու»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս