ՖՈՏՈ. Հայտնիների ձախողված կերպարները կարմիր գորգի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր գորգում քայլելն իսկական փորձություն է հոլիվուդյան գեղեցկուհիների համար: Սանրվածք, զգեստ, կոշիկ,աքսեսուարդներ. ամեն ինչ պետք է իդեալական լինի:

Մի քանի կերպարներ հիշվում են ոչ միայն մրցանակներով, այլ նաև տարօրինակ զգեստներով:

2015 թվականին Ռիհաննայի հայտնվելը հիշվեց դեռ երկար: Երգչուհու զգեստն էլ դարձել էր ծիծաղի առարկա:

Նիկկի Մինաժի այսկերպարն ինչ-որ միստիկական բան էր հիշեցրել ներկաներին: Իսկ նրա կերպարն էլ ամբողջացրել էր Հռոմի պապի կերպարով տղամարդը:

Երգչուհի Մայլի Սայրուսն իրեն շատ վստահ էր զգում այս զգեստով այն միջոցառման ժամանակ, որը նաև վարում էր: Նույնիսկ երբ նրամի կուրծքը բացվեց, Սայրուսը չխառնվեց իրար:

Կրիսի Թեյգենը հանդիսատեսի մոտ տպավորվեց շատ երկար ճեղք ունեցող զգեստով: Լուսանկարիչներն ամեն կերպ փորձում էին ֆիքսելերգչուհու զգեստի ներքնազգեստի բացակայությունը:

Տեսակետ կա,որ երգչուհի Թոնի Բրեքսթոնն առաջինն էր, ով այսպիսի շատ կտրվածքներով զգեստ հագավ պաշտոնական միջոցառման ժամանակ:

«Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհի Սաշա Գրադիվային  խնդրեցին հանել անսովոր աքսեսուարը ձեռքից և նրա լքեց արարողությունը:

Dolce & Gabbana-ի զգեստը դարձավ երեկոյի չհասկավածներից մեկը: Քննադատները և դերասանուհի Զոի Սալդանայի երկրպագուները երկու ճամբարի էին բաժանվել:

Մադոննան մի անգամ ասել է, որ իր զգեստները պայքարի մի տեսակ են: Այս զգեստով նա պայքարում էր այն կարծրատիպի հետ, որ որոշակի տարիքից հետո կինը դադարում է կրել բաց հագուստներ:

Ralph Lauren-ի այս զգեստը քննադատները դասել են անհաջողակների շարքին: Երկրպագուները, սակայն չեն համաձայնվել նրանց հետ՝  այս կերպարը դասելով ամենահիշվողների թվին:

 




Լրահոս