Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում հիմնվեց սփյուռքահայ բարերար «Ալբերտ Սևինչի» անվան հիմնադրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին Գերմանիայի Հյուսիսային Հռենոս և Վեսթֆալիա երկրամասի մայրաքաղաք Դյուսելդորֆում հիմնվեց «Ալբերտ Սևինչ» հիմնադրամը, որը կրում է հիմնադրի` սփյուռքահայ բարերար Ա. Սևինչի անունը:

Հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացնելու ՀՀ-ում` մասնավորապես Գյումրիում և Ախուրյանում, ինչպես նաև աջակցելու է Սիրիայի և Իրաքի հայ, եզդի և ասորի փոքրամասնություններին, որոնք հատկապես վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ծավալվող հայտնի իրադարձությունների հետևանքով կանգնած են արտագաղթի սպառնալիքի առջև:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Աշոտ Սմբատյանը, Դյուսելդորֆի քաղաքապետ Թոմաս Գայզելը, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ, Գերմանիայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և Գերմանիայի Սիրիական ուղղափառ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Մաթիաս Նայիսը:

Միջոցառմանը հնչեցին հայ, գերմանացի և ասորի կոմպոզիտորների ստեղծագործություններ:




Լրահոս