Արման Սահակյանը զբաղված է իր մերձավորներին աշխատանքի տեղավորելով. կպարգևատևվեն ոչ միայն տան անդամները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանում պարգևատրումները շարունակվում են։ Աջափնյակում առաջադրված և 18.000 քվե ստացած Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը զբաղված է մերձավորներին աշխատանքի տեղավորելու գործով։ Ընտրություններից հետո, որպես ձայն բերելու լավ աշխատանքի վարձատրություն՝ կնոջը մանկապարտեզի տնօրենի աշխատանքից առաջիկայում կտեղափոխի Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնին։

Սահակյանները, սակայն, որոշել են պարգևատրել ոչ միայն իրենց տան անդամներին, այլև իրենց աջակիցներին։ Մասնավորապես, «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ նախկինում ԲՀԿ, իսկ այժմ էլ ՀՀԿ ավագանու անդամ Գրիգոր Գրիգորյանի կնոջը՝ Լուսինե Առաքելյանին։ Վերջինս դեռ որպես խորհրդարանական ընտրությունների պարգևատրում ստացել էր Աջափնյակ Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը։
Լուսինե Առաքելյանը Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզում անգլերենի ուսուցչուհի է եղել։ Սկզբում որոշել են նրան որպես պարգևատրում նշանակել հենց այդ մանկապարտեզի տնօրեն, սակայն տեղի տնօրեն Աննա Հարությունյանին հեռացնել չի հաջողվել։ Փոխարենը, Սահակյանները սահուն կերպով հեռացրել են թիվ 41 մանկապարտեզի տնօրենին, որն ի դեպ Գագիկ Բեգլարյանի մորաքրոջ հարսն է՝ Հայկանուշ Միքայելյանը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս