ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի՞. երբ կքննարկվի կառավարության ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության արտահերթ նիստում որոշում կայացվեց մայիսի 30-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝  վեց օրակարգային հարցերով: ArmLur.am-ի տեղեկություններով, սակայն արտահերթ նիստ գումարելու գլխավոր պատճառը թերևս ՀՀ կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություններ կատարելու մասին հարցն է:

Ըստ այդ փոփոխությունների,  նախարարների թիվը պետք է լինի տասնութը: Փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները:

Սպասվում է, որ խորհրդարանում կհաստատվեն այս փոփոխությունները, որից հետո նոր կձևավորվի նոր կառավարություն և նոր դրանից հետո միայն ԱԺ-ին կներկայացվի կառավարության նոր ծրագիրը: Պարզ է, որ առանց նշանակված նախարարների, կառավարությունը չի կարող իր ծրագիրը ներկայացնել: Ստացվում է, որ կառավարության ծրագրի համար Ազգային ժողովը կարող է ևս մեկ արտահերթ նիստ հրավիրել:




Լրահոս