ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուբեն Գևորգյանին: Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար Ռուբեն Պետիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2017թ. Մայիսի 26
Երևան
ՆՀ- 458 -Ա»