ՖՈՏՈ. Ընտրեք լուսանկարը և իմացեք` ինչպիսի հոգեական խանգարում է սպառնում Ձեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդիկ մշտապես ձգտել են ճանաչել իրենք իրենց, բացահայտել բնավորության հետաքրքիր գծեր: Հունգարացի հոգեթերապևտ Լեոպոլդ Սոնդին բացել է վարագույրը, որի հետևում թաքնվում են մեր սատանաները:

Մի անգամ նա բացահայտել է, որ նույն հոգեվիճակն ունեցող մարդիկ իրար դուր են գալիս: Հարցն այն է, որ հիվանդներն անգիտակից կերպով նմանություն են գտնում և առանձնացնում դուր եկածներին և չեկածներին: Այս երևույթը նա բացատրել է նաև թեստի միջոցով:

Փորձարկման համար հոգեթերապևտը վերցրել է հիվանդների 48 լուսանկարներ և այն առանձնացրել 6 քարտերով: Նրանցից յուրաքանչյուրում կան դիմանկարներ, որոնց օգնությամբ կարող եք հասկանալ, թե ինչ հոգեբանական հիվանդությամբ է տառապում մարդը:

«Так Просто!»-ն խորհուրդ է տալիս անցնել Սոնդիի թեստի կարճ տարբերակը: Նայեք այս 8 լուսանկարներին և ընտրեք մարդու, ում արտաքինը ձեզ վախեցնում է և զզվանք առաջացնում:

Սոնդի թեստը

Արդյունք

Սադիստ

Դուք անհատականության գծեր եք ցուցաբերում: Դա նշանակում է, որ դուք սիրում եք իշխել և ենթարկացնել ձեզ: Եթե դուք ընտրել եք այս ուսուցչի նկարը, ապա դուք ցանկանում եք բռնապետական վերաբերմունք ցուցաբերել շրջապատի հանդեպ: Դուք բնույթով լիդեր եք, սիրում եք կոլեկտիվում իշխող լինել: Երբեմն խնդիրներ եք ունենում ղեկավարության  հետ:

Էպիլեպտիկ

Եթե ձեզ հաճելի չէ այս մարդը, ապա ձեր մեջ կա չարություն և ագրեսիա: Բացի այդ, դա խոսում է իմպուլսիվ և նյարդային լինելու մասին:

Կատատոնիա

Հիվանդագին երևակություն և նեգատիզմ. ահա սրանք են այս կերպարի առանձնահատկությունները: Այսպիսի սինդրոմի դեպքում, զգացմունքներն ավելի վառ և հաճելի են: Դուք պահպանողական հայացքներ ունեք, չեք սիրում փոփոխություններ և նորարություններ: Ձեզ համար դժվար է մարդկանց հավատալը:

Շիզոֆրենիկ

Եթե չէիք ցանկանում այս մարդուն տեսնել, նշանակում է, որ մանկության ժամանակ դեպրեսիաներ եք ունեցել: Նրանց հատուկ է փակ լինելը, շփումների մեջ դժվարությունները:

Հիստերիկ

Այս տիպն առանձնանում է էմոցիաների անկայունությամբ: Եթե ընտրել եք այս կնոջը, նշանակում է դուք ցանկանում եք ցանկացած գնով հայտնվել ուշադրության կենտրոնում:

Ճնշված մարդ

Եթե ձեր սրտով չէ այս կինը, ապա դուք հակված եք դեպրեսիայի: Գրեթե բոլորին էլ ծանոթ է հոգեբանական այս վիճակը: Երբեմն դուք հակված եք միայնակության:

Մոլագար

Եթե ընտրել եք այս լուսանկարը, ապա ձեր մեջ մոլագար է թաքնված: Սակայն  առօրյա շփման պարագայում դուք սիրում եք հեռու մնալ կոնֆլիկտներից, աղմկոտ երեկույթներից:

Անձի երկվություն

Եթե գեթ մեկ անգամ այնպիսի զգացողություն եք ունեցել, որ ձեր մեջ երկու տարբեր անհատականություններ են թաքնված, ապա դա միանգամայն բացատրելի է: Միգուցե մանուկ հասակում խնդիրներ եք ունեցել հատկանիշների որոշման հետ:




Լրահոս