ՖՈՏՈ. Օգտակար թվացող սովորություններ, որոնք իրականում վնասակար են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից յուրաքանչյուրը գիտի ալոկոհոլի և ծխախոտի վնասակարության, և սպորտով զբաղվելու կամ առողջ սնվելու օգտակարության մասին: Սակայն կան գործողություններ, որոնք մենք ինքնաբերաբար անում ենք և չենք մտածում, թե դա որքան վատ հետևանքներ կարող է թողնել:

 

Միֆ– հանգստյան օրերին կարող եք քնել ամբողջ շաբաթվա փոխարեն

Իրականություն– քնել պետք է օրական 7-8 ժամ

***

Միֆ– պետք է վիտամիններ օգտագործել դիմադրողականության բարձրացման համար

Իրականություն– վիտամիններ կարող է նշանակել միայն բժիշկը

Միֆ– պետք է օրական 1-2 անգամ լոգանք ընդունել

Իրականություն – լոգանք պետք է ընդունել անհրաժեշտությունից ելնելով

***

Միֆ– պետք է երեսը թեքել հազացող կամ փռշտացող անձնավորությունից

Իրականություն – պետք է այդպիսի մարդկանց հետ ուղղակի նույն տարածքում չգտնվել

Միֆ– պետք է ատամները մաքրել ամեն անգամ ուտելուց հետո

Իրականություն– այս գործողության համար օրական երկու անգամը բավական է

***

Միֆ– ընթրիքից հետո պետք է քնել

Իրականություն– ուտելուց հետք քնելը բերում է քաշի ավելացման

***

Միֆ– տանը պետք է մշտապես իդեալական մաքրություն լինի

Իրականություն– իդեալական մաքրությունը բերում է ալերգիայի առաջացման

Միֆ– որքան երկար ենք qնում, այնքան լավ ենք մեզ զգում

Իրականություն – 8 ժամից ավել քնելը բերում է հոգնածության, թմրածության

***

Միֆ– Զարթուցիչով արթնանալը հիանալի միջոց է

Իրականություն – Միանգամից արթնանալն օրգանիզմի համար վնասակար է

***

Միֆ- ցանկացած ակնոց պաշտպանում է արևից

Իրականություն – միայ որակյալ ակնոցներն են պաշտպանում արևից




Լրահոս