Անջեյ Կասպշիկն ուսումնասիրում է ԼՂ հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման տարբեր ուղիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտٳթյան շփման գծٳմ մոնիտորինգի անցկացումը համարում է կողմերի միջև վստահության ամրապնդման կարևորագույն  միջոցներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսս»-ը, այդ մասին պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերը:

«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը կողմերի հետ մանրակրկիտ նախապատրաստում և համաձայնեցնում է մոնիթորինգային զորավարժությունները: Դրանք անցկացվում են ռազմական փորձագետների օժանդակությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով:

Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ սահմանում է տարածքը, որտեղ նա ցանկանում է իրականացնել մոնիթորինգ, ընտրում այն տեղանքը, որտեղից հնարավորություն է տրվում գնահատել իրավիճակը: Մոնիտորինգի վարժությունը համարվում է հաջողված, եթե անձնական ներկայացուցիչը և նրա թիմը կողմերի հետ կառավարում է համաձայնեցված տարածքը՝ վիզուալ կապի միջոցով:

Բացի այդ, անձնական ներկայացուցիչը և նրա թիմը տեղեկատվություն են ներկայացնում բրիֆինգի միջոցով: Մոնիտրինգի անցկացումը կարևոր է վստահության ամրապնդման առումով»,- ասել է Սպիտցերը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մշտապես ուսումնասիրում է  այլ ճանապարհներ՝ հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման բարձրացման նպատակով




Լրահոս