Արագած Ախոյանն արտագաղթում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից դուրս մնացած և իրենց բախտը ՀՀԿ-ի հետ փորձած պատգամավորների խմբին դառը հիասթափություն է սպասվում։ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատանքով ապահովել կամ ինչ-որ կարգավիճակ տալ նախկին պատգամավորներին, որոնք ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվեցին, բայց չանցան ԱԺ՝ Մարտուն Գրիգորյանին, Արագած Ախոյանին, Բազմասեր Առաքելյանին և այլոց։

Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասել, որ նման անտարբերությունից հիասթափված Արագած Ախոյանը մտերիմների շրջանում անգամ արտագաղթելու կամ առժամանակ այլ երկրում բնակություն հաստատելու ու գործելու ցանկություն է հայտնել։

«Ինչպես բոլոր մարդիկ, ես էլ իրավունք ունեմ, ասենք, հուզմունքս հաճախ բարձրաձայն արտահայտելու։ Նման մտադրություն, այո, ունեմ, բայց դրսում աշխատելը չի նշանակում արտագաղթել։ Համենայնդեպս, հիմա ազատ մարդ եմ և փորձում եմ առաջնորդվել արդեն ոչ թե ընդհանուր շահերով, այլ անձնական շահերի հետևից եմ ստիպված ընկնել, որպեսզի մտածեմ ընտանիքիս և իմ բիզնեսի, գործերի մասին, դրա համար, այո, չի բացառվում, որ որոշակի աշխատանքներ կատարեմ, ասենք, հարևան երկրում։ Ի՞նչ կա որ, ես դրա իրավունքը լրիվ ունեմ»,- մեզ հետ զրույցում ասել է նա։

Հիշեցնենք, որ Ախոյանը երկար տարիներ աշխատանքներ էր տանում Արևմտյան Հայաստանում և ասում էր, որ պատգամավորի կարգավիճակն իրեն պետք է հայկական շահերը Թուրքիայի տարածքում պաշտպանելու համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս