Չելյաբինսկի շրջանում տեղի ունեցած ողբերգական պատահարի արդյունքում հայեր են զոհվել: Դեպքը գրանցվել է տեղական ժամանակով գիշերը 03:00-ի սահմաններում: Վանաձորցի եղբայրները իրենց երկու երեխաների հետ զբոսնելիս են եղել նավակով, որի մեջ նաև նրանց բարեկամներն են եղել: Նավակը խորտակվել է, ինչի արդյունքում նավակի մեջ գտնվողներից շատերը հայտնվել են նավակի տակ: Օգնության են հասել տարածքում գտնվող ևս երկու հոգի, ովքեր նույնպես զոհվել են: Տեղի փրկարար ծառայութունը շարունակում է որոնողական աշխատանքները: Նավակի մեջ եղել է ընդհանուր առմամբ 9 հոգի:
Տեղի իրավապահ մարմինները հաստատել են 7 հոգու մահվան փաստը՝ 3 տղամարդու, 10 տարեկան աղջկա, 2, 8 և 15 տարեկան տղաների: Այս պահին փնտրվում է ևս 2 զոհվածի մարմին: Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոների խախտման հիմքով:
Մեր տեղեկություննեով՝ զոհված տղամարդիկ հայ եղբայրներ են՝ իրենց երկու երեխաների հետ միասին, ովքեր ՌԴ էին տեղափոխվել վերջին մի քանի տարում:
Էդվարդ Արզումանյան
Լոռի