New York Times-ի փոխանցմամբ Համբուրգում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման շուրջ 40 րոպեն տրամադրվել է Ռուսաստանի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին քննարկումներին։
Ինչպես գրում է կայքըը, այդ մասին հայտնել է Սպիտակ տան աշխատակիցներից մեկը: Վերջինիս էլ տեղեկացրել է անձամբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում իրավիճակը պարբերաբար սրվել է, երբեմն էլ Պուտինը ձայնի բարձր տոնով պահանջել է ԱՄՆ նախագահից հստակ ապացույցներ՝ նախագահական ընտրություններին իրենց միջամտության վերաբերյալ։
Թիլերսոնի խոսքերով՝ լարվածությունը ցրելու համար Թրամփը Պուտինին առաջարկել է անցնել այլ քննարկումների և, մասնավորապես, Սիրիայում ստեղծված իրավիճակին։