ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների զինապարտության հարցն ի՞նչ կարգով է լուծվում:
Սվետա Միրզոյան (39 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:
Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե՝ ոչ:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից: