Գյումրու քաղաքապետը` ծեծկռտուքների, կրակոցների և իր անվտանգությունը ուժեղացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, անդրադառնալով վերջին շրջանում Գյումրիում աղմկահարույց ծեծկռտուքներին, կրակոցներին եւ դանակահարության դեպքերին, հայտնեց. «Պետք է ասեմ, որ ոչ միայն Գյումրիում, այլև շատ քաղաքներում գրեթե ամեն օր տեղի է ունենում նման միջադեպեր, ուղղակի Գյումրիում լրատվամիջոցները ակտիվ են, ուստի շատ է խոսվում, գրվում նման դեպքերի մասին»:

Անդրադառնալով այն հրապարակումներին , որ աղմկահարույց կրակոցներից եւ ծեծկռտուքների պատճառով քաղաքապետն ուժեղացրել է Գյումրու քաղաքապետարանի անվտանգությունը եւ հատկապես իր աշխատասենյակի անվտանգությունը, վերջինս ասաց. «Վախենալու որեւէ բան չունեմ, անվտանգության ուժեղացում կամ առհասարակ նման բան չկա, կա շենքի անվտանգության պահպանություն, որը իրականացվում է պայմանագրային հիմունքներով եւ այդ երեւույթը նոր չէ որ կա, տարիներ շարունակ այն իրականացվել է»:




Լրահոս